«Ուզում եմ , որ ոչ մի բան կյանքում մեզ չբաժանի իրարից»․ Գուրգեն Դաբաղյանի հուզիչ շնորհավորանքը՝ կնոջը

Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանն անչափ հուզիչ գրառմամբ շնորհավորել է սիրելի կնոջ՝ Իննայի ծննդյան օրը։ Նա շատ հուզառատ գրառում է կատարել՝ շնորհավորելով նրբանազ Իննային։

«Այսօր դարձար քսան տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, կյանք։ Ցանկանում եմ՝ ոչինչ կյանքում չբաժանի մեզ իրարից։ Շատ եմ կարոտել, քանզի արդեն երեք ամիս հեռու ենք իրարից։ Չգիտեմ էլ՝ որքան է այսպես շարունակվելու, բայց միևնույնն է, ժամանակավոր է ամենը։ Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- գրել է նա։

Իրապես, անչափ հուզիչ է գրառումը, որը կարոտած տղամարդու սրտի ճիչ է։ Համավարակային իրավիճակի պատճառով սիրահար սրտերը բաժանված են մնում՝ մինչ համավարակային ցավի արհավիրքի ավարտը, որը դեռևս ոչ ոք չգիտի, թե երբ է այն ավարտվելու։

Գուրգենը նշել է՝ սահմանների բացելվուն պես ընտանիքը կվերամիավորվի՝ հաղթահարելով ամիսների մեծագույն կարոտը, որը կուտակվում է նրանց սիրահար սրտերում այս տարածության վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: