«Ուզում եմ էսօր խոսել աշխարհի լավագույն մասնագիտության մասին»․ Արուսիկ Տիգրանյան

Լրագրող և հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Ուզում եմ էսօր խոսել աշխարհի լավագույն մասնագիտության մասին։ Ի դեպ, ժուռնալիստիկան աշխարհի երկրորդ մասնագիտությունն ա։ Ես ու բոլոր լրագրողները հաստատ բախվել ենք լիքը կարծրատիպերի, որոնք ջղայնացնում ու տրամադրություն են գցում, էնպես որ սկսենք դրանցից։

Լրագրողների միակ գործը հարց տալը չի /մինչև հարց տալը և դրանից հետո մենք լիքը աշխատանք ենք անում։ Ժուռնալիստները միայն քաղաքականություն չի, որ լուսաբանում են /ժամանցային հաղորդումներում էլ լավ լրագրողներ են պետք/։

Լրագրողները «կեղտ ման չեն գալիս» իրանց հավեսի համար, այլ նրա, որ էդ խնդիրները լուծվեն։ Լրագրողների աշխատավարձը միշտ չի, որ քիչ ա, պարզապես ոնց բոլոր մասնագիտություններում, էստեղ էլ կան կայացած մասնագետներ և հակառակը․ իրականում աշխարհի բոլոր լրագրողները սուբյեկտիվ են։ Ճիշտ ա, լավ լրագրողները ձգտում են մաքսիմալ օբեկտիվության, բայց նույնիսկ թեմայի ընտրությունն արդեն կողմնապահություն ա մեկ այլ թեմայի նկատմամբ։

Իսկ առհասարակ ես սիրահարված եմ էս մասնագիտությանը, քանի որ ժուռնալիստիկան քեզ հնարավորություն ա տալիս անել ամեն ինչ մեկ աշխատանքի շրջանակներում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: