Որքան գումար կստանան Վրաստանի քաղաքացիները՝ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով

Կորոնավիրուսյան ախտը պատել է ողջ աշխարհը, նաև մեր հարևան Վրաստանը։ Թեև այնտեղ քիչ ե դեպքերը․ թիվը 500-ը չի հատել, այնուամենայնիվ, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, չի աշխատում տրանսպորտը, չի թույլատրվում ավտոմեքենաների տեղաշարժը, ամենը փակ է։

Տուրիզմի զարգացած շուկա ունեցող երկրի համար սա իրական աղետ է։ Կառավարությունը, սակայն, բնակիչների կողքին է։ Մինչ այս նրանք վճարել են բնակչության մեծամասնության կոմունալները, օգնում են սննդի մատակարարման հարցում։

Այսօր երկրի վարչապետ Գեորգի Գախարիան ներկայացրել է երկիրը ճգնաժամից հանելու փուլային պլանը, ինչպես նաև աջակցության ծրագրերը։

Աշխատանք կորցրած ու անժամկետ արձակուրդում գտնվող քաղաքացիներն առաջիկա 6 ամիսների ընթացքում 200-ական լարի (63 դոլար) կստանան ամեն ամիս։ Այդ ծրագրից կօգտվեն 350 հազար քաղաքացիներ։ Ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 460մլն լարի (145 մլն դոլար)։

Չգրանցված աշխատողները կստանան միանվագ 300 լարի (94 դոլար) օգնություն։ Դրա համար բյուջեից հատկացվել է 75մլն լարի (23,6 մլն դոլար)։ Անապահով ընտանիքներն առաջիկա կես տարում ամեն ամսին 600 լարի (188դոլար) կստանան։ Այդ նպատակով պետբյուջից հատկացվել է 83 մլն լարի (26,1մլն դոլար)։

Հաշմանդամներին, այդ թվում նաև անչափահասներին, առաջիկա 6 ամիսներին կստանան ամսական 600 լարի (200դոլար): Վրաստանում կա 40000 այդպիսի քաղաքացի ու միջոցառման գումարը կկազմի մոտհամար հատկացվել է 25 մլն լարի (8 մլն դոլար)։

Понравилась статья? Поделиться с друзьями: