«Ով դեռ իրա պիտանելիությունը չի գտել, շուտ գտեք»․ Անի Խաչիկյան

Տաղանդաշատ դերասանուհի Անի Խաչիկյանը հուզառատ, մի փոքր տխուր, բայց պայծառ ու հուսադրող գրառում է արել։ «Չտխրե՛ք․․․ Տղերքին ճանապարհում ենք Արցախ, փոխարենը ձագոներին դիմավորում․․․ Նայեք ինչ լույսերովա լցվել քաղաքը․․․ Ես որ գոհ եմ։

Հ․Գ․ Բացի տեղավորել ու այլ հարցերից շատ կարևորա գտնել ժամանակ ու կազմակերպել էս պստոների առօրյան։ Ով դեռ իրա պիտանելիությունը չի գտել, շուտ գտեք էս լույսիկներին ու սիրեք»,- գրել է նա։

Անին հրաշալի լուսանկարներ է զետեղել՝ ցուցադրելով՝ ինչպես են բալիկները հանգստանում երևանյան կենտրոնում։ Նրանք այգի են գնացել, շատրվանների մոտ լուսանկարվել։

Երևում է՝ բալիկները հրաշալի ժամանակ են անցկացրել, ինչ անչափ ոգևորիչ է այսօրերին։

Թող խաղաղություն տիրի հայոց երկնքում և այս բալիկների պես հրաշք բալիկները Երևան գան միայն զբոսանքի համար՝ ծնողների հետ, ոչ թե հարկադրված ու նման պայմաններում հյուրընկալվեն մեր երկրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: