Նրբադեմ գեղեցկուհի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը վերջերս է վերադարձել Բրազիլիայից, ծաղկաձորյան հյուրանոցներից մեկում ինքնամեկուսացման մեջ է։ Նա հուզումնալից մի քանի գրառում է կատարել այս ընթացքում ու լուսանկարներ հրապարակել՝ հյուրանոցային իր համարի պատշգամբից․ միակ վայրից, որտեղ նա դուրս է գալիս։
Այսօր էլ Լիլիթը նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցից պարզ է դառնում՝ կարանտինային այս ծանր շրջանում անգամ գեղեցկուհին չի դադարել մարզուները՝ իդեալական պիրկ մարմին ունենալու համար։
Նրբադեմ Լիլիթ լուսանկարները մակագրել է խորիմաստ արտահայտությամբ՝ «Փորձում եմ միշտ մարզել մարմինս, ուղեղս ու հոգիս»՝ ակնարկելով՝ անկախ ամեն ինչից նա ուժեղ է ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, ու անգամ կորոնավիրուսյան արհավիրքը չի ստիպի նրան տխրել ու հուսահատվել։
Անշուշտ, պետք է օրինակ վերցնել հմայիչ երգչուհուց, որը գիտի՝ ինչպես հաղթահարել բարդ շրջանը․․․․ այո՛, սպորտով։ Սպորտը բուժում է մարմինն ու հոգին։