Բրոնխիալ ասթմա ունեցող պացիենտներն ավելի ծանքր են տանում յուրաքանչյուր տեսակի վիրուսային վարակները, այդ թվում և կորոնավիրուսյան ախտը, այդ պատճառով պետք է ավելի ուշադիր լինեն, «Ռիա նովոստիի» հետ զրույցում հայտնել է մանկաբույժ, համաճարակաբան Եվգենի Տիմակովը։
Այսօր՝ մայիսի առաջին երեքշաբթի օրը, ավանդաբար նշվում է ասթմայի միջազգային օրը, որը կազմակերպվել է այդ հիվանդությանը հանրային ուշադրություն գրավելու համար, ինչպես նաև մարդկանց տեղեկատվության աստիճանը բարձրացնելու՝ կապված ախտորոշելու ու բուժելու հետ։
«Բոլոր մարդիկ, ովքեր քրոնիկ բրոնխո-թոքային հիվանդություններ ունեն, ավելի ծանր են տանում յուրաքանչյուր տեսակի վիրուսային վարակները, այդ թվում նրանք, որոնք ազդում են թոքերի վրա, որոնց էլ դասվում է կորոնավիրուսյան ախտը»,- նշել է Տիմակովը։
Նա նշել է՝ ասթմայով, ինչպես նաև թոքերի այլ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ անպայման պետք է պահպանեն ինքնամեկուսացումը, սոցհեռավորությունը, դիմակներ կրեն՝ վարակվելու ռիսկը նվազցնելու համար։