ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մանրամասնել է երկարաձգված արտակարգ վիճակի վերաբերյալ մի շարք դրույթներ․ շարունակելու է արգելված մնալ անձանց ազատ տեղաշարժը, հանրային և միջմարզային տրանսպորտի աշխատանքը։ Սահմանափակումները թեև ուժի մեջ են, բայց որոշ թուլացումներ կան։
Ապրիլի 13-ից կթույլատրվի ծխախոտի արդադրությունը, շինարարությունը, ինչպես նաև շինարարական հումքի որոշ տեսակների արտադրությունը, ճարտարագիտությունը, իսկ ապրիլի 20-ից՝ հագուստի արտադրությունը և մեծածախ որոշ տեսակի առևտուրը։ Մնացած ոլորտները կշարունակեն արգելված մնալ։
Սա շատ կարևոր է այս պայմաններում, քանզի, Ավինյանի խոսքով, հայաստանյան բնակչության 12%-ը կամ 353հազար մարդ մեծ են 60տարեկանից և համարվում են ռիսկային խմբի անդամ։ Անկախ տարիքից, ռիսկային են նաև քրոնիկ հիվանդություններով տառապողները, որոնք նույնպես ռիսկային խմբում են գտնվում։
Այդ մարդկանց թիվը հասնում է 300հազարի՝ միայն գրանցված տվյալներով։ Հատկապես խոցելի է այս պարագայում ռիսկային խմբի վիճակը, քանզի նրանց իմունային համակարգն արտակարգ վիճակում չէ և չի կարող դիմադրել հիվանդությանը։