Առաջարկվող պետական սոցիալական աջակցության տրամադրման մասին քաղաքացիների մոտ բազում-բազմաթիվ հարցեր են առաջացել այս ընթացքում: Շատ քաղաքացիներ, ունենալով սոցիալական որոշակի դժվարություններ, չեն իմանում, թե ում և որտեղ դիմել:
Առաջացած և հանրությանը հուզող բազմաթիվ ու բազմաբնույթ անպատասխան հարցերին պատասխանելու համար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստեղծել մի մի աշխատանքային խումբ, որը զբաղվում է հատուկ հետաքրքրվող քաղաքացիների իրազեկմամբ:
Կուսակցության ղեկավարն առավոտյան սոցցանցային ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում է այս մասին՝ մանրամասնելով, թե ինչպես կարելի է կապ հաստատել իրենց աշխատակիցների հետ և ստանալ իրենց հուզող անհրաժեշտ ու սպառիչ պատասխան:
Էդ. Մարուքյանը հրապարակել է այն բոլոր կոնտակտային տվյալները, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել կուսակցության գրասենյակում ամենօրյա գրաֆիկով հեռախոսազանգերի պատասխանող իրենց կուսակիցների հետ՝ նրանց ուղղելով իրենց հետաքրքրող հարցը:
Տեղեկատվական այս աշխատախումբն աշխատելու է ամեն օր, բացի առաջիկա կիրակի օրվանից, քանզի այդ օրը համընկնում է եկեղեցական «Սուրբ Զատիկ» տոնի հետ:
Ո՞վ և ինչպե՞ս կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին։ Զանգահարեք կամ գրեք և ստացեք Ձեր հարցերի առցանց պատասխանները:
Опубликовано Edmon Marukyan Пятница, 10 апреля 2020 г.