Շտապ․ Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ սեպտեմբերի 1-ին դասի գնալ-չգնալու մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղեթերային ձևաչափով հայտարարում է՝ սեպտեմբերի 1-ին դասի գնալու են աշակերտները, թե ոչ։ Նախարարը պաշտոնապես ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց կրթությունը կլինի սովորական, թե կրկին հեռավար։

Նա անպայման տեղեկացրեց՝ միայն բոլորիցս է կախված՝ բնականոն կյանքի անցնելու գործընթացն ինչպես կկազմակերպվի։ Որքան հանրությունը կշարունակի մատների արանքով նայել անվտանգության կանոններին։ Հարկ է անպաճույճ հետևել կանոններին ու սահմանափակումներին, որպեսզի սեպտեմբերի մեկից միասին գնանք դպրոց։

Արայիկ Հարությունյանն անչափ զարմացած է՝ անգամ ուսուցիների մեջ կան մարդիկ, որոնք հավատում են կեղծագույն թեմաներին՝ չիպավորում, 5G կայաններ և այլն։ Հարությունյանն ապշած է՝ ինչպես կարող է մանկավարժը նմանատիպ գրառում կատարի։

Նախարարը նաև շեշտեց՝ անկախ ամեն ինչից, առաջին դասարանցիները գնալու են դպրոց, քանզի առանց դրա չեն կարողանա սովորել ուսուցչին ընկալելու հմտությունը։ Հետո միայն նրանք կկարողանան հեռավար շարունակել կրթությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: