Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը, շարունակելով օրը լրացնել դրական ու բարի էմոցիաներով, երեկոյան հրապարակել է իրենց ընտանիքի երեկոյան մի գեղեցիկ պահից փոքրիկ հատված, որը կրկին լայն ու սիրալիր արձագանք է ունեցել:

Ա. Հակոբյանի հրապարակած հոլովակում տեղ է գտել ընտանեկան միջավայրը ջերմացնելու համար պարող աղջնակների՝ Շուշանի և Արփիի ուրախ պարից մի հատված:

Հոլովակում երևում է անմիջական ու պարզ ընտանեկան միջավայրի երեկոյից մի փոքրիկ հատված: Ա. Հակոբյանը կցված մեկնաբանության մեջ գրում է, որ ինքն ու Մարիամը փորձել են ուղղություն ցույց տալ իսպանական ֆլամենկո պարել փորձող սկսնակ պարուհի-աղջնակներին:

Երեխաների նպատակը ծանր աշխատանքային օրվանից հետո տուն վերադարձած հայրիկի հոգնածությունը թոթափելն է եղել հիմնականում, ինչպես նաև կարանտինային ծանր հոգեվիճակները ավելի թեթև հաղթահարելու միտումը:

Ա. Հակոբյանը գրառումը եզրափակել է տանը մնալու հորդորով՝ հիշեցնելով, որ ներկա պահին մարդկային կյանքեր փրկելու ամենահավանական տարբերակը դա է:

Ինքնամեկուսացման պայմաններում Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել, որ աշխատանքից հոգնած հայրիկին զարմացնեն, ես ու Մարիամն էլ ուղղություն ենք ցույց տալիս, թե ինչպես ճիշտ պարեն։😂😍 #Մնատանը #Փրկիրկյանքեր #Միասինկհաղթահարենք

Опубликовано Anna Hakobyan Вторник, 14 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: