Շոկոլադա-մեղրային տորթ, որն անպայման դուր կգա տնեցիներին

Շոկոլադային տորթ՝ մեղրի համ ու հոտով՝ պատրաստվող թավայի մեջ։ Իրապես այս հրաշալի տորթն անպայման կհավանեն տնեցիները, վստահաբար կպահանջեն կրկին պատրաստել։ Այն որքան կալորիական է թվում, այդքան էլ թեթև է ուտելիս, չեք փոշմանի այն պատրաստելիս։

Պատրաստման գործընթացը

Ալյուրը միավորել շաքարավազի, ձվի հետ, խառնել՝ ավելացնելով կաթ, եփել՝ մինչ պնդացման աստիճան։ Սառացված վիճակի հասցնելով՝ ներմուծել փափկեցրած կարագն ու հարել։ Վերջում ներմուծել կակաոն։

Մեղրն ու սոդան հալեցնել՝ ներմուծելով կարագը։ Երբ փրփրի, հանել կրակից։ Ձուն միավորել շաքարավազա-աղային խառնուրդի հետ՝ հարելով։ Ձվային զանգվածը միավորել մեղրայինի հետ, ներմուծել կակաոն, ալյուրը։

Թավան յուղել և խմոր լցնել, ծածկելլով կափարիչով, թխել 2րոպե մի կողմից, ևս 0,5րոպե՝ մյուս։ Պետք է 5շերտ ստացվի։ Հավաքել տորթը՝ կրեմապատելով շերտերը ու վրայից գլազուր լցնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: