«Շնորհակալ ենք»․ անչափ հուզիչ երախտիքի խոսք՝ հայ հայտնիներից

Հայ հայտնիներն անչափ հուզիչ տեսահոլովակ են  ներկայացրել՝ «Շնորհակալ ենք», որը երախտիքի աննմա խոսք էր այս օրերին կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարող բուժաշխատողների համար։ Աննման տեսահոլովակում իրենց աննման ձայներով ներկայացել են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, Սարգիս Ավետիսյանը, էրիկը, Յանա Հովհաննիսյանը և Գոռ Եփրեմյանը։

Այս հրաշքի հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը։
Տեսահոլովակի անկրկնելի սյուժեն հուզում է անխտիր բոլորին։

Մանո և Սարգիս Գրիգորյանների ընտանեկան հիանալի զույգը շատ էմոցիոնալ կերպով ներկայացրեց բժիշկների ու նրանց ընտանիքների ապրումներն այս ծանր օրերին։

Տեսահոլովակում բժիշկի՝ Սարգսի բալիկի ծնունդն էր, սակայն հայրիկն այդպես էլ չեկավ փոքրիկին շնորհավորելու ու չկարողացավ տեսակապի դուրս գալ, իսկ երբ բալիկներն արդեն քնել էին, կարողացավ կապ հաստատել, ու նրա համար կրկին մոմերը փչվեցին ու ծնունդը կրկնվեց։ Վայելեք այս հրաշքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: