«Շնորհակալություն կոռանային, որ․․․»․ Արուսիկ Տիգրանյան

Գեղեցկուհի հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը գեղեցիկ լուսանկարներ է զետեղել՝ հուզառատ մակագրությամբ։ Որքան էլ տարօրինակ լինի, կորոնավիրուսյան ախտը, որը պատել է մեր երկիրը, նաև դրական կողմեր ունի։ Հենց դրանց մասին էլ խոսել է երիտասարդ հաղորդավարուհին՝ ընգծելով կարևորությունը։

«Ուզում եմ ասել «շնորհակալություն» կոռանային, որի շնորհիվ իմացա, որ մեր երկիրը շատ ծիտ ա, լիքը հավես տեղեր կան Հայաստանում, պետքա ուսումնասիրել ու ընդհանրապես` սիրել Հայաստանը»,- գրել է նա։

Արուսիկը զետեղել է Լոռվա Ծովերից հրաշալի կադրեր։ Նա, ինչպես միշտ, անչափ ոճային է։ Գրություններով սպիտակ շապիկն Արուսիկը համադրել է երկնագույն ջինսերի հետ։ Լուքն ամբողջացրել են ծավալուն սպորտային կոշիկները։ Արուսիկը մազերն ուղիղ է հարդարել և պոչ կապել, իսկ արևից մեծ սև ակնոցներով է պաշտպանում աչքերը։

Արուսիկը լուսանկարվել է դաշտերի ֆոնին շարված բազում խոտերի դեզերից մեկի վրա՝ հրաշք կապույտ երկնքի տակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: