Շների հարսանիք՝ կարանտինի ընթացքում․ Էմիլի Ռատաժկովսկին զարմացրել է բոլորին

Հայտնի մոդել Էմիլի Ռատաժկովսկին հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին։ Նա ամուսնացրել է շանը՝ Կոլոմբոյին՝ հարևան կորգոյի՝ Հեփփիի հետ։ Հեփփին Էմիլիի և նրա ամուսնու՝ Սեբաստյան Բիր Մաքլարդի մտերիմ ընկերների՝ գրող և դերասան Ջոշ Օստրովսկու և իր սիրելի Քեյթլին Քինգի շունն է։

«Մենք միասին անցկացնում ենք կարանտինը, ինչո՞ւ չամուսնացնենք մեր երեխաներին, չէ որ նրանք անչափ սիրում են միմյանց։ Շնորհավորում եմ, Կոլոմբո և Հեփփի»,- գրել է էմիլին։

Հարսանիքի քահանան եղել է Ջոշը, որը մինչ այս այդ դերն ստանձնել է մի քանի անգամ՝ «մարդկային» հարսանիքներին։

Հարսանիքը տոնվել է նեղ ընտանեկան շրջապատում՝ խնամիներով՝ Ռատաժկովսկիի Լոս Անջելեսի առանձնատան հյուրասենյակում։ Հյուրասենյակը զարդարված է եղել ծաղիկներով և շամպայնով։

Հիշեցնենք՝ Կոլոմբոյին Էմիլին որդեգրել է անցած տարվա հունիսին, ինչից հետո շունն իսկական աստղ է դարձել՝ Էմիլիի հետ մասնակցելով բազում ֆոտոսեսիաների։

Մարտին Կոլոմբոն մեկ տարեկան է դարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями: