Շերը տարօրինակ ցանկություն է հայտնել

Համերգների բացակայության պատճառով հայտնի երգչուհի Շերը ցանկանում էր կամավորական աշխատանքի անցնել՝ փոստային ծառայությունում, որը կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով կորուստներ է կրում։ Բայց պարզվել է՝ փոստային բաժանմունքում աշխատանքի անցնելու ուղին լի է բարդություններով։

Հանրահայտ երգչուհուն մերժել են, ինչի մասին նա հայտնել է իր հետևորդներին։ Երգչուհու խոսքվ՝ նա շուտվանից է երկու ծառայության՝ Մալիբուում և Քալիֆորնիայում, առաջարկել իր օգնությունը, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։

«Ես չեմ կատակում։ Մի՞թե չեմ կարող ուղղակի վերցնել և կամավոր լինել հարևան փոստում։ Մի՞թե ինձ ոչ ոք չի օգնի լուծել այս հարցը։ Ես զանգահարեցի Մալիբուի երկու գրասենյակ։ Նրանք շատ քաղաքավարի էին։

Ես ասացի․ «Ողջո՛ւյն, ես Շերն եմ։ Ուզում եմ իմանալ, ընդունո՞ւմ եք դու կամավորներ»։ Աշխատակցուհին նշել է՝ չգիտի, և ղեկավարների հեռախոսահամարը փոխանցել։ Ես զանգահարեցի, ներկայացա, հարցրեցի նույն և մերժում ստացա»,- նշել է Շերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: