«Շատ անընդունելի բան է տեղի ունենում»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Շատ անընդունելի բան է տեղի ունենում: Ով չի կարողանում մարդու մահ վան կապակցությամբ ցա վակցություն հայտնել, գոնե պիտի կարողանա լռել:

Գուրգեն Եղիազարյանի գաղափարները, մոտեցումները կարելի է չկիսել, բայց դրանք մեր կյանքի մասին մեր երկրի, մեր սոցիումի մի մասի գաղափարներն ու մոտեցումներն են: Գուցե Գուրգեն Եղիազարյանը դրանք շատ կատեգորիկ է արտահայտել, բայց մեր հասարակությունում միմյանց բացառող մոտեցումներով կատեգորիկ արտահատվողները քիչ չեն:

Նրա հետ կարելի էր վիճել իր կենդանության ժամանակ: Մարդը մեր երկրի, մեր ժողովրդի թշ նամին չէր, հան ցագործ չէր, թա լանչի չէր: Նա այլ տեսակ Հայաստան էր պատկերացնում և այդ տեսակ Հայատան կերտելու այլ ուղի, կերտող այլ մարդիկ էր տեսնում:

Հիմա արդեն նա ոչ ևս է, լռել է հավետ: Այլևս նրա հետ չի կարելի քննարկել, բանավիճել: Կարելի է վի ճել, քննարկել նրա մոտեցումները: Բայց չարախնդա՞լ մա հվան առթիվ: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ես ի սրտե ցա վակցում եմ Գուրգեն Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, համակիրներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: