Շանթ Քրմզյանի ուշագրավ մեկնաբանությունը Հասմիկ Կարապետյանի և իր ամուսնության առիթով

Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ինչ ամուսնացած է երաժիշտ Շանթ Քրմզյանի հետ։ Զույգն այս տարիների ընթացքում արդեն երկու բալիկ է հասցրել ունենալ՝ մեկ աղջիկ և տղա։

Հասմիկը, լինելով անկեղծ անձնավորություն, չի թաքցնում ընտանեկան այն խնդիրները, որոնք նա հաղթահարել է այս ընթացքում ամուսնու հետ միասին։

Հասմիկը չի թաքցնում, որ եղել են պահեր, երբ ամուսինը հեռացել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է, քանի որ նրանց միջև ամուր կապ կա։ Հասմիկը վստահ է, որ Շանթն այն մեկն է, ով տիեզերական ուժերի կողմից է իրեն ուղարկվել և նրանց կապն անքակտելի է։

Այսօր Շանթը մեկնաբանություն է գրել Հասմիկի չորս տարի վաղեմության հրապարակման ու լուսանկարի ներքո։ Հասմիկի հրապարակումն իրենց ամուսնության տարեդարձի մասին է։

Շանթը գրել է, որ լավագույն ընտրությունը, որն ինքը կատարել է, այն է եղել, որ կյանքը Հասմիկի հետ է կապել։

Понравилась статья? Поделиться с друзьями: