Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անչափ հուզիչ գրառում է կատարել՝ ցույց տալու՝ ինչ կարևոր է այս օրերին բուժանձնակազմի աշխատանքը։ Կորոնավիրուսյան ախտով պատված աշխարհը կոչնչանար, եթե չլինեին նրանք։
Թորոսյանի խոսքով՝ այս պահին ավելի քան 3000բուժաշխատող է պայքարում կորոնավիրուսյան առաջնագծում․ 300ը՝ մեկուսացվածների հետ, 1700ը՝ ԲԿ-ներում, 1000ը՝ հակահամավարակային միջոցառումներում։
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ նրանք լրիվ ուրիշ կերպ են ապրում՝ ախտի տարածումը կանխելու համար։ Նրանք գրեթե չեն քնում, չեն սնվում նորմալ ու հարազատներին չեն տեսնում։ Նրանք անում են ամեն ինչ, բայց անզոր կլինեն, եթե հանրությունը չաջակցի իրենց։
Կորոնավիրուսյան ցավից ազատվել միայն միասնականությամբ է հնարավոր ու յուրաքանչյուրս մեզ վրա պատասխանատվություն կրելով։ Պետք է ամեն մարդ չանք դնի ու ընդհանուր գործն առաջ տանի։ Անհրաժեշտ է անպայման ինքնամեկուսանալ ու պարետի նշված կանոնները պահպանել, որպեսզի խնդիրներ չառաջանան։