Նունե Սարգսյանը հեքիաթ է կարդում երեխաների համար․ բաց չթողնեք

Նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ մանկագիր Նունե Սարգսյանը, շնորհավորելով բալիկների տոնը, կարդում է իր գրած «Նռան հատիկները» հեքիաթը։ Այն շատ հիանալի ստեղծագործություն է, որը բալիկներին հասու ձևով կարողանում է հետաքրքիր պատմություններ պատմել՝ փոխանցելով հետաքրքիր ավանդույթներն ու ասույթները։

Այս հիանալի օրվա կապակցությամբ տիկին Սարգսյանը բալիկների համար կարդում է այդ հրաշալի հեքիաթը, որն իրապես անչափ հետաքրքիր է ստացվել, ու, վստահաբար, կարժանանա բոլորի հավանությանը։

Մեծ թե փոքր կհավանեն նրա հիանալի ընթերցանությունը, որը հաստատ շատ զգացմունքային է ստացվել, ինքներդ համոզվեք։ Տիկին Սարգսյանը շատ մեծ սիրով է կարդում հեքիաթը՝ բավականին ջերմ մթնոլորտում։

Նա նստած է եղևնու առաջ և փափուկ ու նուրբ ձայնով կարդում է հրաշալի հեքիաթը, իսկ վերջում առաջարկում է բոլորին հաշվել նռան հատիկների քանակը՝ համոզվելու համար՝ հեքիաթն իրականություն է։ Այնպես որ, սիրելի բալիկնե՛ր, հաշվե՛ք հատիկները։

Понравилась статья? Поделиться с друзьями: