Ապրիլի 24-ին զավեշտալի միևնույն ժամանակ սարսափելի արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Նուբարաշենի հոգեբուժարանից հիվանդ է փախչել, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Նա ժամը 16:20-ին մոտ հոգեբուժարանի 3-րդ հսկողության բաժանմունքից կարողացել է դուրս գալ զբոսանքի ժամանակ ու փախչել։ Հիվանդն Իջևանի բնակիչ 32 տարեկն Արման Մանուկյանն է։
Տղամարդը հոգեբուժարանում է հայտնվել դատական որոշմամբ՝ հանցանքի համար։ Հեռու փախչել նրան չի հաջողվել․ հոգեբուժարանի աշխատակիցները բռնել են նրան Նուբարաշենի խճուղում՝ մի կերպ ճանաչելով, քանզի նա դիմակ ու ձեռնոցներ էր կրում։
Խորամանկ տղամարդը մտածել է՝ այդկերպ անճանաչելի կլինի։ Հիմա նա ավելի մեծ խնդիրների է բախվել, քանզի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։
Հիշեցնենք՝ բազում ֆիլմերում են ցուցադրված փախուստի նման դեպքերը, իսկ փորձ կատարողները քիչ չեն․ մինչ այս նման մի արք դեպքեր արտերկրում էլ են գրանցվել՝ հաջող և ոչ այնքան ավարտով։