Սա է մոտեցումը:
Ահա տարեկան 175 միլիոն ծառ տնկելու մեկ եղանակ. Ուսանողներին պարտավորեցնել դա անել:
Ֆիլիպիններում մայիսի 15-ին ընդունվեց նոր օրենք: Հիմա բոլոր աշակերտներն ու ուսանողները համալսարան ընդունվելու համար պետք է տնկեն առնվազն 10 ծառ:
Ծառերը կարելի է տնկել անտառներում, ջարդարաններում, արգելոցներում, քաղաքային տարածքներում և լքված տարածքներում: Դրանք նաև պետք է համապատասխան լինեն կլիմայի համար, նախընտրելի է տեղական բուսատեսակներ ընտրել:
«Մենք գիտակցում ենք երիտասարդների իրավունքը հավասարակշռված և առողջ միջավայրի մասին … Բայց պատճառ չկա, որ նրանք չկարողանան նպաստել մեր նոր իրականությանը»:
Այսպիսով, տարեկան առնվազն 175 միլիոն նոր ծառ տնկվելու է:
Սա համարժեք է մեկ սերնդի 525 միլիարդ նոր ծառերի:
Երկրի կրթության նախարարությունը պատասխանատու է նոր օրենքի իրականացման համար, մինչդեռ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության վարչությունները կտրամադրեն սածիլներ, կորոշեն տնկման համար հարմար տեղեր և վերահսկելու են ծառերի աճը:
Կառավարության անդամներն ասում են, որ այդ ծառերը կլինեն ուսանողների կյանքի ժառանգությունը շրջակա միջավայրի և ապագա սերունդների համար:
Կարծում եք `եկել է ժամանակը, որ մեր երկրում սկսվի նման նախաձեռնություն: