Սովորականի պես առավոտյան ժամը 11-ին առողջապահության նախարարը ներկայացրել է նորացված թարմացումները, որոնք արձանագրում են քառասուն նոր վիրուսայաին վարակի հաստատման դեպք, որից տասներկուսը դուրս է մանցել վիճակագրության էլեկտրոնային համակարգից, ինչպես մեկնաբանում է ԱՆ մամլո խոսնակը սոցցանցային հրապարակման մեջ:
Այսպիսով՝ վիրուսակիրների ընդհանուր թիվը մեր տարածաշրջանում հասել է 921-ի: Բուժվածների ընդհանուր թիվը 138 է: Ա. Նիկողոսյանը ցավով տեղեկացնում է ութսունամյա վիրուսով վարակված մեր քաղաքացիներից մեկի մահվան մասին: Նա նաև տեղեկացնում է, որ մահացած քաղաքացին տղամարդ է եղել, ով ունեցել է նաև զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ:
Ա. Նիկողոսյանը ավելորդ չի համարում հիշեցնելու, որ նախարարությունը հետևողականորեն շարունակում է պահել իր սկզբունքը և բաց ու թափանցիկ քաղաքականություն պահել՝ հանրային շրջանակներից չթաքցնելով ոչ մի տեղեկություն:
Հայտնի է նաև, որ պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում: Այս մասին ևս տեղեկություն է տվել Ա. Նիկողոսյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին: