ԱՆ մամլո խոսնակը նախասահմանված կարգի համաձայն ժամը 11-ին նոր թարմացումներ հրապարակեց սոցհարթակային իր էջում՝ տեղեկացնելով տասնվեց նոր վարակի դեպքերի մասին: Նա հրապարակման մեջ տեղեկացրել է, որ կան տասնմեկ առողջացած վիրուսակիր քաղաքացի, ովքեր, ստանալով բացասական կրկնակի թեստավորման արդյունք, պատրաստվում են տուն վերադառնալ:
Ա. Նիկողոսյանը տեղեկացրել է նաև մահվան ելքի մասին: Մահացած քաղաքացին տղամարդ է, ով եղել է յոթանասուն տարեկան: Ոնենալով շագանակագեղձի ադենոմա և զարկերակային գերբարձր ճնշում՝ տղամարդը չի կարողացել հաղթահարել վիրուսի պատճառով առաջացած թոքաբորբը, որը երկկողմանի դրսևորում է ունեցել:
Այսպիսով՝ մեր տարածաշրջանում COVID 19-ի պատճառով գրանցված մահվան ելքերի թիվը հասավ տասնմեկի:
Կառավարությունը կրկին հորդորում է խստորեն հետևել սահմանված նոր կանոնակարգին՝ զերծ մնալով ավելորդ ու անհարկի շփումներից: Ժամանակների հրամայական է դարձել մեկուսացած կենսակերպ վարելը: