Նախապես սահմանված կարգով այսօր ևս նախարարությունը թարմացված տվյալներ ներկայացրեց, որի համաձայն նոր հաստատված վիրուսակիր անձանց թիվը քսանութ է եղել: Սա ութով ավելին է, քան երեկ էր գրանցվել:
Նախարարությունը հայտարարում է շուրջ 114 բուված քաղաքացու մասին, ովքեր արդեն հաղթահարել են վիրուսի վտանգավոր շրջանը:
Այսպիոսով՝ այսօրվա դրությամբ թեստավորված քաղաքացիների շրջանակում հաստատված վիրուսակիր անձանց ընդհանուր թիվը հասել է 881-ի, իսկ մահվան ելքերը ինն են:
Հաշվի առնելով երկօրյա հաստատված դեպքերի քանակը և հաստատման դեպքերի ակնհայտ նվազումը՝ կարելի է ենթադրել, որ վիրուսի տարածման նվազման որոշակի դինամկիա այնուամենայնիվ առկա է, իսկ մասնագետների պնդմամբ՝ այն առաջիկայում ավելի ակնառու կլինի:
Այժմ մեր գիտական ռեսուրսներին պետական ֆինանսավորում է հատկացվել, որպեսզի նրանք սկսեն զբաղվել տեղական արտադրության ստուգիչ թեստերի ստեղծմանն ու գործարկմանը: