Նոր զարգացումներ. Արսեն Թորոսյանն առավոտյան նոր թարմացում է արել. այս պահին ունենք հաստատված արդեն 30 դեպք

Առավոտյան վաղ նախարար Արսեն Թորոսյանը նոր թարմացում է արել՝ հանրագումարի բերելով ընդհանուր պատկերը: Պարզ է դառնում, որ արդեն կա երեսուն հաստատված վիրուսի դեպք, որոնցից մեկը՝ առաջին հայտնաբերվածը երեկ կրկնակի թեստվորման արդյունքում արդեն լավացել և տուն է վերադարձել:

Յուրաքանչյուր նոր թեստավորման արդյունքում պարզվում է ևս երկու նոր դեպքի հանգամանք: Այս անգամ վարակվածներից մեկի դեպքն անմիջականորեն կապված է էջմիածինյան դեպքերի հանգույցի հետ, իսկ մյուս դեպքը, ինչպես նշում է նախարարը, երեկոյան հայտարարված դեպքերի հետ:

Հրապարակված թիվը բավականին անհանգստացնող է մեր տարածաշրջանի բնակչության քանակի համեմատությանմբ, ուստի այսօր հատուկ կառավարական նիստերի ժամանակ քննարկվելու են նաև երկրում արտակարգ դրություն հայտարարելու տարբերակները:

Ն. Փաշինյանի պարզաբանումների համաձայն՝ արտակարգ դրության մասին ներկայիս քննարկումներն ընթանում են մասնավորապես մի քանի խնդրահարույց տարածաշրջանների հետ կապված:

Հիշեցնենք, որ գիշերվանից մասնակիորեն փակ են էջմիածինյան ելքերն ու մուտքերը: Առաջիկայում հնարավոր են նոր լուծումներ, որոնք թելադրված կլինեն իրավիճակային զարգացմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: