Նոր երգի պրեմիերա Իվետա Մուկուչյանից․ «Մեծ հայկական հարսանիք», բաց չթողնեք

Իվետա Մուկուչյանը դարձյալ նոր գործ է ներկայացրել, որը ակտիվ ու աշխույժ ստեղծագործություն է։ Այն հարսանիքի մասին է և վերնագրված է «Մեծ հայկական հարսանիքը»։

Երգը հումորային բնույթ ունի, ուստի մատուցվում է ինչ-որ տեղ հումորային, թեթև տեսահոլովակի միջոցով։ Երգի երաժշտությունը ստեղծվել է Տիգրան Սուջյանի և Արման Փահլեվանյանի համագործակցության արդյունքում։

Երգի խոսքերը հեղինակել է հայտնի հեղինակ Ավետ Բարսեղյանը։ Այս հետաքրքիր ու ինքնատիպ գործի վերջնական պատրաստման համար համագործակցել են մասնագետների մի ամբողջ թիմ։ Արդյունում բավականին կոլորիտային աշխատանք է ստացվել։

Տեսահոլովակում տարբեր հարսանեկան իրավիճակներ են պատկերված՝ տարբեր տարիքի ու հայտնիության հարսանցուների և զույգերի մասնակցությամբ։ Հարսնացուի դերով հանդես է գալիս նաև Իվետան։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Իվետայի ներկայացրած նոր գործը արդեն հասցրել է հավանության արժանանալ։ Ի․ Մուկուչյանի նոր գործը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: