Նիկոլ Փաշինյանն անչափ ջերմ արխիվային լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անչափ ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել, որտեղ Արփին նորածին է։ Գեղեղկուհի Աննա Հակոբյանն էլ լրիվ անճանաչելի նորաթուխ բազմազավակ մայրիկ է լուսանկարում։

Փաշինյանը ջերմ գրառում է կատարել՝ նշելով՝ ամենակարևորը սիրո և փոխադարձ հարգանքի հենքով ամուր ընտանիք հիմնելն է՝ անկախ նրանից աշխատանք չունես, քաղաքական հալածյալ ես, քաղաքական բանտարկյալ, պատգամավոր կամ երկրի ղեկավար։ Փաշինյանը հայտնել է՝ անցել ու անցնում է բոլոր փուլերը, բեռն էլ անկրելի կլիներ, եթե ընտանիքը նրա կողքին չլիներ։


Նման հիանալի կերպով Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրը։ Իրապես, անչափ հուզիչ է ղեկավար այրի՝ նման ջերմ ու ընտանեկան գրառումը ու նմանատիպ շնորհավորանքը, թեպետ Փաշինյանը բոլորիս միշտ զարմացրել է իր ջերմ ու մարդամոտ վերաբերմունքով։

Այս լուսանկարն ու գրառումը մարդամոտության հերթական ապացույցն է, որն անչափ բարձր է գնահատվել հանրության կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: