Նիկոլ Փաշինյանն անչափ հուզիչ լուսանկարներ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա այս հրաշալի օրը հոզիչ լուսանկարներ է հրապարակել կրտսեր դստեր՝ Արփիի հետ։ Բալիկը ջերմորեն գրկել է հայրիկին և կարծես չի ցանկանում բաց թողնել նրան։ Արփին անչափ ոճային Մինի Մաուսի զգեստ է կրում, գլխին էլ՝ ոճային մկնիկի բանտիկն է։


Փաշինյանը մեկնաբանությունում նշել է՝ լուսանկարների հեղինակն Աննա Հակոբյանն է, իսկ գեղեցկուհի Աննան իր էջում նույնպես ամուսնու և դստեր հուզառատ լուսանկարն է հրապարակել։

Իրապես, անչափ հուզիչ է լուսանկարը՝ ինչպես է փոքրիկ բալիկն ամեն օր կարոտում հայրիկին։

Նրա համար հայրիկը վարչապետ, երկրի ղեկավար, պաշտոնյա չէ, այլ ուղղակի սիրելի հայրիկ, որին նա ամեն օր անհամբերությամբ սպասում է տանը։

Երբեմն չի համբերում, քնում է, երբեմն հայրիկն այնքան աշխատանք է ունենում, որ անչափ ուշ է տուն գալիս կամ ընդհանրապես չի գալիս՝ գործուղման է գնում, օրինակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: