Ն. Փաշինյանը և Ա. Հակոբյանը առավոտվա տված վիրուսային թեստի պատասխաններով առաջին հերթին կիսվել են հանրային լայն զանգվածների հետ սոցհարթակներում՝ հաշվի առնելով այն անհանգստության մթնոլորտը, որ ձևավորվել էր նրանց վարակված լինելու կասկածի շուրջ: Պատասխանները, հուրախություն շատերի, բացասական են եղել:
Ն. Փաշինյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Իրանից վերադարձած այն քաղաքացուն, ով առաջինն է ահազանգել իր վարակված լինելու կասկածների մասին, քանի որ դա մեծապես կանխել է վարակի կանխարգելման արդյունավետ գործընթացի համար: Սա չի եղել էջմիածնեցի տիկնոջ հետ, ինչն էլ հակառակ արդյունքն է տվել:
Ն. Փաշինյաը կրկին հորդորով է հանդես եկել, պատասխանատվությամբ հարցին մոտենալու կոչ արել, տեղեկացրել թե՛ առողջապահական, թե՛ ավիացիոն, թե՛ բանկային և այլ ոլորտների արած քայլերի մասին, որոնք բխել են վիրուսային տարածումը կանխարգելելու նպատակից: Այսպիսով՝ արվում է ամեն ինչ հնարավոր խնդիրները հաղթահարելու համար:
Հայտնի է, որ հաստատված դեպքերի քանակը հատել է տասնութի սահմանը:
Ն. Փաշինյանի ուղիղեթերային խոսքը ներկայացնում ենք կից:
Կորոնավիրուս. իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 14 марта 2020 г.