«Նիկոլ Փաշինյանին բացատրե՛ք, թե ի՞նչ է նշանակում ժողովու՜րդ…»․ Աստղիկ Ավետիսյան

Փիար մասնագետ և դասախոս Աստղիկ Ավետիսյանը դեմ է արտահայտվել ՀՀ վարչապետի լեգիտիմ իշխանությանը՝ հերթական անգամ կոչ անելով նրան հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։ Նա հարց է տվել և փաստել ներկայիս իրավիճակը՝ նշելով, որ բավական է մնալ պաշտոնին և հարկ է անհապաղ հրաժարական տալ։

«Նիկոլ Փաշինյանին բացատրե՛ք, թե ի՞նչ է նշանակում ժողովու՜րդ… Բավակա՛ն է ժողովրդի անունից խոսեք։ Բավակա՛ն է ժողովրդին օգտագործեք Ձեր սեփական շահի և միջավայրի համար։ Բավակա՛ն է ժողովրդին նսեմացնեք և վի րավորեք։

Բավակա՛ն է ժողովրդին մանի պուլյացնեք։ Բավակա՛ն է ժողովրդին պառակտեք։ Բավակա՛ն է ժողովրդի մեջ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորեք։ Բավակա՛ն է ժողովրդին հեռացնեք եկեղեցուց, ազգային արժեքներից։

Բավակա՛ն է ժողովրդին մղեք պրիմիտիվ մտածողության։ Բավակա՛ն է ատելություն սերմանեք։ Բավակա՛ն է, ժողովրդին հանգիստ թողեք։ Բավակա՛ն է, հրաժարական տվեք»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: