Մարտի 11-ին, ինչպես պարզվեց, Ն. Փաշինյանի որդու՝ Աշոտի ծննդյան օրն էր: Որոշ լրատվամիջոցներ անդրադարձել էին առիթին՝ շնորհավորելով նրան: Առավոտվանից ակտիվ քարոզարշավի մեջ գտնվող Փաշինյանը ընտանիքը երեկաոյան միայն սոցցանցային հրապարակում արեց՝ շնորհավորելով զինվոր որդուն: Նախ Ն. Փաշինյանը, ապա Ա. Հակոբյանը նկար են հրապարակել բանակից՝ շնորհավորելով իրենց զինվոր զավակին:
Նրանց գրառմանը հաջորդել է շնորհավորական խոսքերի տարափը: Մեկնաբանություններում հիմնականում կարևորվել է Աշոտի զինվոր լինելու հանգամանքը: Շնորհավորական խոսքերում մարդիկ ի դեմս Աշոտի շնորհավորել են նաև մյուս զինվորներին՝ նշելով նրանց անփոխարինելի և կարևորագույն դերը երկրի կայացման գործում:
Կան քաղաքացիներ էլ, ովքեր շեշտել են այն հանգամանքը, որ Աշոտը եղավ այն միակ երկրի ղեկավարի, պաշտոնյայի զավակը, ով գնաց ծառայության առանց որևէ արտոնությունների և ծառայում է բոլորին հավասար՝ դառնալով օրինակ շատերի համար: