ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ հայտարարություն է արել։ 23:00ից սկսած խնդրել է Էջմիածին քաղաքից առկա 27ելքերից օգտվել 3ից, որտեղ կկատարվի ջերմաչափում, և ըստ այդմ նրանք կինքնամեկուսանան։
Այսպես այդ երեք ճանապարհներն են Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհը, որտեղ կլինի բուժկետ և ոստիկանական կետ, մյուսը՝ Վաղարշապատ-Աշտարակ՝ դեպի Շահումյան գյուղ գնացող ճանապարհը, և երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը՝ դեպի Ոսկեհատ գյուղ գնացող ճանապարհը։ Վաղը նույնպես քննարկումներ կլինեն՝ ինչ միջոցներ կեռնարկվեն ու ինչ կկատարվի։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ սեղմ շփվել է Մեղրիի հիվանդի հետ։ Հիմա նա թեստ է հանձնել և սպասում է պատասխանի, որը կլինի, հավանաբար, կեսգիշերից հետո։ Եթե թեստը դրական լինի, նա ընտանիքի հետ կմնա Սևանում՝ ինքնամեկուսացած, եթե ոչ՝ առավոտյան կգա Երևան։
Մի քանի ժամ հետո կիմանանք՝ Նիկոլ Փաշինյանը վարակվել է, թե ոչ։ Բոլոր հարցերի պատասխանը կթա թեստը, թեև Փաշինյանը ջերմություն չունի։