Նիկոլ Փաշինյանը հիանալի լուր է հայտնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիանալի լուր է հայտնել։ Այսօր նախարար Թորոսյանի հայտնած լուրից հետո, որ Այրվածքաբանության կենտրոնում մահճակալներ են ավելացել ի պատասխան Փաշինյանը հայտնել է՝ տրիաժ կենտրոնում արդեն երեսունմեկ քաղաքացի է հոսպիտալացվել, որոնցից երեքին տարել են վերակենդանացման բաժանմունք։

Տրիաժ՝ տեսակավորման կենտրոնում հիվանդները բժշկ․ օգնություն են ստանում մինչ թեստավորման պատասխանը, ապա, հաստատման դեպքում, տեղափոխվում կորոնավիրուսյան բուժմամբ մասնագիտացած բուժկենտրոններ։

Վարչապետը նշել է՝ այս կենտրոնը կթեթևացնի Նորք ինֆեկցիոնի ծանրաբեռնվածությունը, քանզի մինչ այս այնտեց միակ տրիաժ- կենտրոնն էր։

Փաշինյանի խոսքով՝ այսօր դժոխային իրավիճակում ենք հայտնվել, քանզի հիվանդներն անհամեմատ շատ են, տեղերը՝ քիչ։ Մարդիկ են լքում երկրային կյանքը՝ չհասցնելով հասնել բժշկի դուռը։ Ցավալի դեպքեր են, որոնց մասին լսելը հանրության համար իրապես ցավալի է։ Եկեք պահպանենք կանոնները՝ կանխելու համար կորոնավիրուսյան ցավի նման լայնածավալ տարածումը մեր հրաշալի երկրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: