Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անչափ մտահոգիչ հայտարարություն է արել՝ կախված կորոնավիրուսյան ախտի հետ կապված։ Մեծ տեմպերով տարածվող կորոնավիրուսյան ախտի պատճառով էլ ավելի մտահոգիչ է դարձել մեր քաղաքացիների կողմից կանոնների պահպանման բացակայությունը։
Փաշինյանի խոսքով՝ հակահամաճարակային կանոնները համատարած չեն պահպանվում։ Նա օրինակ բերեց՝ փողոցում ձեռքով են բարևում միմյանց, «քիթ մտած» խոսացող մարդկանց։ Եթե այսկերպ շարունակվի, լրջագույն ճգնաժամ կլինի, քանզի հիվանդների քանակն այնքան մեծ կլինի, որ բուժելու հնարավորությունները չեն լինի։
Փաշինյանը հերթական անգամ կոչ է արել լվանալ ձեռքերը, կրել դիմակ, չախտահանված ձեռքերով չսնվել, չդիպչել դեմքին, չախտահանված սպասքից չօգտվել և այլն։
Եզրափակելով զրույցը՝ նա ևս մեկ անգամ շեշտել է․ «Եթե նման տեմպերով շարունակենք գնալ ու դեպքերի աճ լինի, նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի է բոլորիս համար, էլի կփակվենք ու հետո կրկին պետք է զրոյից սկսենք»։