Պարետ Տիգրան Ավինյանը, մայիստասնչորսյան հայտարարությունից հետո, հերթով որոշումներ է ստորագրում։ Սույնն ուժի մեջ կտնի մայիսի տասնյոթին ժամը 23։59-ին։ Այն վերաբերում է հանրային սննդային օբյեկտներին՝ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակում աշխատանքային նորմերին։ Թերևս շատերի համար ամենաոչցանկալին նարգիլեի արգելքն է․ այն կիրառել թույլատրելի չէ։
Ամենակարևոր պահանջներն են սեղանների՝ իրարից առվազն մեկուկես մետր տարածության վրա տեղակայվելն է և ավելի քան հինգ հոգով միջոցառում կազմակերպելն է։ Օբյեկտ մտնելիս բոլորը ջերմաչափվելու են, պետք է դիմակ կրեն։
Եթե կունենան որոշ ախտանշաններ, օբյեկտի աշխատակիցները պետք է ԱՆ զանգահարեն ու տեղեկացնեն այդ մասին։ Նաև քսան քառակուսի մետրի վրա տասը հոգուց ավելի մարդ չպետք է լինի։ Այս ամենն արվում է անվտանգության համար՝ կորոնավիրուսյան ախտի տարածումը կանխելու համար։
Եթե որևէ կանոն չպահպանվի, պատասխանատու է ոչ միայն մարդը, այլև օբյեկտը, որտեղ նա եկել է։