Նատալի Փորթմանը հղի է

Լոս Անջելեսում զբոսանքի ընթացքում նկատվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Փորթմանի կլորիկացած փորիկը։ Գեղեցկուհին ամուսնու՝ պարող Բենջամին Միլփյեի հետ, սպասում են իրենց երրորդ բալիկին։

2011-ին Նատալին որդի է ունեցել՝ Ալեֆին, իսկ 2017-ին դստերը՝ Ամալիային։ «Սև կարապի» աստղը չի հայտարարել այդ մասին, ավելին, նկարահանվել է հղիության ընթացքում։ Երեսունիննամյա Փորթմանն այն կարծիքին է, որ հաջողացնելու դեպքում կարող է համատեղել աշխատանքը և ընտանեկան հոգսերը։

Նատալին և Բենջամինը միշտ չէ, որ իդեալական հարաբերություններ են ունեցել։ Նրանք երեխաների հետ մի քանի տարի ապրել են Փարիզում, սակայն այնտեղ դերասանուհին իրեն երջանիկ չէր զգում։ Ամուսինը զիջել է, և ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։

Դերասանուհու խոսքով՝ նա կցանկանար միշտ Փարիզին նայել տուրիստի աչքերով, քանզի այնտեղ ապրելով հասկացել է՝ ամերիկացիների և ֆրանսիացիների մենթալիտետը շատ տարբեր է։ Բայց, կարևորը, հիմա զույգն իրեն շատ լավ է զգում։

Понравилась статья? Поделиться с друзьями: