Պետությունը որոշում է կայացրել աջակցել այն քաղաքացիներին, որոնց ընտանիքում կան մեկ և ավելի բալիկներ: Աջակցությունը տրամադրվելու է բնարական ձեռք բերել ցանկացող քաղաքացիներին:
Այն ընտանիքները, ովքեր պատրաստվում են հիփոթեքային միջոցներով բնակարաններ ձեռք բերել, ամռան երկրորդ ամսվա հենց սկզբից աջակցություն կստանան նաև պետությունից:
Այս առիթով առավել մանրամասն տեղեկություն է հրապարակել նախարար Զ. Բաթոյանը՝ նշելով, թե որ պայմանների առկայության դեպքում աջակցության չափը որքան կլինի: Պայմանները մանրամասնող գրառմանը զուգահեռ նախարարը հանրամատչելի հոլովակ է հանրայնացրել, որտեղ մանրամասնորեն բացատրվում են բոլոր անհրաժեշտ պայմանների ու աջակցության չափի մասին տեղեկությունները:
Նախարարը նաև տեղեկացնում է, որ այս աջակցությունից օգտվելու համար պետք չէ նախարարություն այցելել: Դրա փոխարեն բավական է բանկում հիփոթեքային վարկ ձևակերպել, իսկ նշված ժամկետից հետո այդ ձևակերպումները կդիտարկվի պետական մարմնի կողմից և կտրվի համապատասխան չափով աջակցություն:
Ներկայացնում ենք նախարարի հրապարակած հանրամատչելի հոլովակը, որտեղ կարող եք գտնել ձեզ հուզող հարցերի պատասխանը:
ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ📍 Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: 🏢 Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: 🏗 Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 մլն.-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:
Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Вторник, 19 мая 2020 г.