Նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզում է․ մանրամասներ և լուսանկարներ

Արմեն Սարգսյանը նախօրեին է վերադարձել Վրաստանից։ Նա մեկնել է Սյունիքի մարզ։ Մարզում Ա․ Սարգսյանի հետ է Արման Թաթոյանը։ Այս մասին տեղեկատվական հրապարակումներ են արել և՛ Մարդու իրավունքների պաշտպանի սոցհարթակը, և՛ նախագահի սոցհարթակը։

Հայտարարություններից հայտնի է դառնում, որ նրանք մարզում մնալու են երեք օր։ Այդ երեք օրերի ընթացքում նախատեսվում են տարատեսակ հանդիպումներ մարզի համայնքների ղեկավարների և այլ անձանց հետ։ Գնահատվելու է վիճակը մարզում։

Հիմնական առանցքը հետպատերազմյան շրջանում սահմանակից գոտիների վերածված գյուղերի խնդիրների վերհանումն ու գնահատումն է լինելու։

Նախագահը տեղացիների և սահմանապահներ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նրանք իրենց պարտականությունները շատ լավ են կատարում։ Նա խորհուրդ է տվել սատար կանգնել իրար և ուշադիր լինել մտերիմների նկատմամբ։

Ա․ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ սահմանապահների մասին բավականին դրական կարծիքներ է լսել հրամանատարությունից։ Այցի տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: