Ռուս հայտնի երգչուհի 70ամյա Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի մեջ է և միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է։ Կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, ինչի մասին փաստել է նրա որդին՝ Դանիլան։
Աստղը հոսպիտալացվել է դեռևս ապրիլի 1ին։ Արհեստական կոմայի որոշումն ընդունել են բժիշկները՝ սարքի ավելի արդյունավետ աշխատանքի համար, քանզի ձողը պետք է մարմնի մեջ անշարժ մնա, իսկ դեղորայքային քնի մեջ հիվանդը չի շարժվի և չի տեղաշարժի այն։
Թեպետ երգչուհու վիճակը ծանր է, առողջանալու հույս կա։ Բժիշկների խոսքով՝ նման հիվանդության համար կլինիկական պատկերը նորմայի մեջ է։ Որդու խոսքով՝ մայրը պահպանել է կարանտինը և ինքնամեկուսացումը, չեղարկել է բոլոր հանդիպումներն ու այցերը։
Բայց թե ում հետ էր շփվել այդ ընթացքում՝ չգիտի։ Թեպետ կորոնավիրուսյան վարակը չի հաստատվել, այնուամենայնիվ հետագա թեստերը կարող են և դրական լինել։