Մոտ 900 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Ռիա-նովոստի

Մոտ 900 ռուս զինծառայողի մոտ հաստատվել է կորոնավիրուսյան ախտը, հայտնում է ռուսական ՊՆ-ն, հայտնում է Ռիա-նովոստին։ Նշվում է՝ զինուժերում մարտից ապրիլի 26-ը համատարած թեստավորում է անցկացվել ու դրական թեստավորված զինվորներն արդեն բուժվում են։

«Հոսպիտալներում գտնվում է 314 մարդ, մեկուսարաններում 175 մարդ, քաղաքացիական համակարգի բուժհաստատություններում՝ 6 մարդ, տանը մեկուսացված է 379 մարդ»,- նշված ռուսական ԶՈՒ-ի հայտարարությունում։

Բացի այդ, կորոնավիրուսյան ախտի կրող լինելու փաստը հաստատվել է զինբուհերի 779 կուրսանտների և ունկնդիրների մոտ, նաև 192 հոգու մոտ՝ նախաբուհական ուսհաստատությունների սաների և դասախոսների մոտ։

Հիշեցնենք՝ ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ ռուսաստանյան հողը, պատված է կորոնավիրուսյան արհավիրքով։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը հասել է 2,8 միլիոնի, մոտ 195հազար մարդ է հեռացել կյանքից։ Ռուսաստանում մոտ 80հազար վարակման դեպք է գրանցվել, արդեն 7 հազարին մոտ մարդ բուժվել է, իսկ 747հոգի, ցավոք, մահացել է այս արհավիրքից՝ դեռևս մոլեգնող Ռուսաստանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: