Մոտ 7000 հիվանդ բուժվում է տանը․ ԱՆ

Այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու մասին որոշումը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այսօր իրականացվել է երկու հազար երկու հարյուր իննսունյոթ թեստ, որոնց արդյունքում ի հայտ է եկել վեց հարյուր տասներկու նոր դեպք՝ ընդհանուր թիվը տասնհինգ հազար երկու հարյուր ութսունմեկ է։

Ապաքինվել է հարյուր յոթանասուներեկ մարդ՝ ընդհանուր թիվը հասցնելով հինգ հազար վեց հարյուր երեսունինի։

Այս պահին մոտ յոթ հազար հիվանդ բուժվում է տանը, հազար ութ հարյուրը հիվանդանոցում է, որոնցից չորս հարյուր քսանհինգը ծանր հիվանդում է, հարյուրը՝ ծայրահեղ ծանր, իսկ քսաներեքը միացված է շնչառական սարքին։

Ցավոք կա տասնյոթ մահվան դեպք՝ տասներեքը կորոնավիրուսյան ախտից, ևս չորսը՝ այլ պատճառով։ Մահացածներից ինը տղամարդ է, չորսը՝ կին։ Նրանց եղել են վաթսունմեկ, ութսունհինգ, յոթանասուներեք, յոթանասունչորս, հիսունհինգ, վաթսունինը, ութսուներեք, հիսունինը, յոթանասունմեկ, ութսունչորս, յոթանասունվեց, հիսունինը, վաթսուն տարեկան։

Նրանք բոլորը քրոնիկ ախտեր են ունեցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: