Հարավային Կորեայի 91 բնակչի մոտ կորոնավիրուսյան ախտի կրկնակի թեստը դրական արդյունք է տվել, հայտնում է Yonhap-ը՝ տեղի մարմիններին հղում անելով։ Դեռևս հայտնի չէ, նրանք կրկնակի են վարակվել, թե վերականգնվել է հին վարակը։ Մասնագետները հակված են երկրորդ տարբերակին, քանզի հիվանդները կորոնավիրուսյան ախտով են վարակվել կարանտինից դուրս գալուց կարճ ժամանակ անց։
Հիմա բժիշկները կստուգեն այս հիվանդներին կորոնավիրուսյան՝ հակամարմիններ հայտնաբերելու համար։ Փորձագետները համարում են՝ հակամարմիններ ունեցող հիվանդները չեն կարող վարակել ուրիշներին։
Օրերս նման դեպք արձանագրվել է նաև Թաիլանդում՝ Չայապհում նահանգում։
Տեղի բնակչուհին ապաքինվելուց մեկ շաբաթ հետո կրկին վարակվել է կորոնավիրուսով։ Հիմա նա բուժման մեջ է։
Այս դեպքերը փաստում են՝ անհրաժեշտ է շատ ուշադիր վերաբերվել կանոններին, հասկանալ՝ կարևորն ինքնամեկուսացումն է ու տարեցների մասին հոգ տանելը, այդ պատճառով հիմա պետք է հնարավորինս զգոն լինենք վիճակի հանդեպ։