Մոնիկա Նազարյանի հրապարակած գեղեցիկ ընտանեկան լուսանկարները

Մոնիկա Նազարյանը մի քանի ամիս է, ինչ ընտանիք է կազմել, իսկ բոլորովին վերջերս երգչուհին նաև բալիկ է ունեցել, ինչը հիմնովին փոխել է նրա կյանքն ու ընտանեկան առօրյան։ Երևում է, որ երգչուհին մեծ երջանկությամբ է վայելում իր մայրությունը։

Մոնիկան վերջերս չի խուսափում նաև ամուսնու լուսանկարները հրապարակելուց։ Նա լուսանկարներ է տեղադրում, որոնցում երևում են, թե նա ինչպես է ժամանակ անցկացնում իր բալիկի հետ։

Մոնիկայի առաջնեկը դստրիկ է, ում ծնողները որոշել են Վիկտորյա հաղթական անունը տալ՝ ակնկալելով առաջիկայում վայելել Վիկտորիայի հաղթանակները։

Մոնիկան նաև մի լուսանկար է վերջին շրջանում հրապարակել, որտեղ երևում է, թե նա ինչպես է ամուսնու հետ զբոսանքի դուրս հանել իրենց բալիկին։ Նա լուսանկարը վերնագրել է՝ ընտանեկան։

Լուսանկարներից երևում է նաև, որ Մոնիկա Նազարյանը սիրում է սպիտակ գունային երանգավորումը, քանի որ հաճախ է կրում ճերմակ հագուստ։

Понравилась статья? Поделиться с друзьями: