Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ կորոնավիրուսյան ախտ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատել է նրա մամուլի քարտուղար Աննա Ուսաչյովան։
«Քովիդի թեստի արդյունքները դրական են, նախարարն արդեն տևական ժամանակ է՝ տանն է։ Աշխատանքային ժողովներն օնլայն է անցկացնում՝ տեսակապով, մասնակցում է հանդիպումների ու բանակցությունների՝ նույնպես օնլայն։ Հիվանդությունը թեթև ընթացք ունի, հոսպիտալացման մասին խոսք չկա»։
Նշենք՝ Լյուբիմովան երրորդ պաշտոնատար անձն է Ռուսաստանում, ում մոտ կորոնավիրուսյան ախտ է հայտնաբերվել։ Մինչ այս հիվանդացել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի հոսպիտալացումից հետո վարչապետի լիազորությունները փոխանցվել են Անդրեյ Բելոուսովին։ Իսկ հաջորդ օրը կորոնավիրուսյան ախտ է հայտնաբերվել շիննախարար Վլադիմիր Յակուշևի մոտ։
Բացի այդ, Ռուսաստանի կրթության նախարար Վալերի Ֆալկովն ինքնամեկուսացել է՝ ողջ նախարարության հետ, քանզի իրենց գերատեսչությունում վարակակիր մարդ է եղել։ Հիմա ողջ նախարարությունը հեռավար է աշխատում՝ մինչ կարանտինային ժամկետի ավարտը։