Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան և Սոս Ջանիբեկյանի արձագանքը

Հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր ֆիլմ է ներկայացրել, որը վերնագրված է «Իշխանություն»։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նախօրեին։ Պրեմիերային մասնակցել են շատ հայտնի դեմքեր, նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Շատերը երեկվանից իրենց տպավորությունների ու կարծիքների մասին են գրում համացանցում։ Դատելով արձագանքներից՝ ֆիլմը բավականին իրարամերժ զգացողություններ է առաջ բերել։

Շատերի թվում է նաև Սոս Ջանիկբեկյանը, ով գրել է․ «Պարոն Մկրտչյան, շնորհավորում եմ։ «Լյուդվիգ անունով ոզնին» ձեր ամենավատ ֆիլմը չէ»։

Այսպիսով, Սոս Ջանիբեկյանը ակնարկում է, որ ֆիլմը չի հավանել։ Ֆիլմի թեման քաղաքական է․ առանցքում ժամանակակից Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների պատկերումն է։

Նշենք, որ Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Մկրտչյանը վերջին շրջանում իրենց քաղաքական տարբեր հայացքների պատճառով հաճախ են կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվում։

Նրանք հեռակա բանավեճեր են մղում տարբեր թեմաների շուրջ, որոնք ծավալվում են հիմնականում համացանցային իրենց հարթակներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: