Մհեր Արմենիան ակտիվություն է ցուցաբերում և քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացնում։ Նա պարբերաբար դրական հրապարակումներ է տեղադրում իր սոցհարթակում՝ միաժամանակ պատմելով իր մասին և իրեն ճանաչելի դարձնելով հանրությանը։
Մհերի հերթական լուսանկարը կնոջ հետ է։ Նախորդ անգամ նա լուսանկար էր հրապարակել իր հայտնի քրոջ՝ Ռոզա Ֆիլբերգի հետ։ Մհերի տեղադրած վերջին լուսանկարում երգիչը կնոջ հետ վերելակի մեջ է գտնվում։
«Ընտանիք», «Ես սիրում եմ իմ կնոջը», «Երևան Սիթի» հեշթեգներով և «Ընտանիքը պետության հիմքն է» մեկնաբանությամբ տեղադրված լուսանկարի ներքո տեղ են գտել տարատեսակ ուշագրավ մեկնաբանություններ։
Ոմանք հումորով են արձագանքել հրապարակմանը՝ գրելով․ «Դու սկի լիֆտը կանչես չի գա»։ Մեկ այլ օգտատեր էլ գրել է․ «Էս անգամ Չակ Նորիսի տեղը Ձեր եմ ընտրելու, Մգեր ջան»։ Նշենք, որ զույգն ամուսնացած է արդեն մի քանի տարի և ունի որդի։