Ռուսական Դոմոդեդովո օդանավակայանում գրեթե երկու տասնյակի հասնող հայաստանցիների համար լրջագույն խնդիր է դարձել Հայաստան հետվերադարձը: Ռուսաստանը մոտ վեց օր առաջ կասեցրել է բոլոր թռիչքները՝ բացառությամբ չարթերայինների:
Սակայն սրան զուգահեռ օդակայանից նախապես տոմսեր գնած քաղաքացիները վստահեցնում են, որ իրենց չեն զգուշացրել թռիչքները կասեցնելու մասին, չնայած հայկական դեսպանատունն այդ մասին տեղեկատվություն տարածել էր: Տոմսեր գնած հայաստանցիները օդակայանում են միայն իրազեկվել, որ թռիչքներն արգելված են: Նրանք բախվել են լրջագույն փաստի:
Այս պհին օդակայանում գտնվող ու հայրենիք վերադառնալ չկարողացող Հայաստանի քաղաքացիներից մեկը՝ արթիկցի Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ իրենք ըստ պատշաճի տեղեկացված չեն եղել, իսկ օդակայանում կան նաև քաղաքացիներ, որվքեր եկել են Չիտայից:
Ըստ Արմենի՝ երկու տասնյակից ավել հայաստանցի է սպասում օդակայանից: Ընդ որում, օդակայանում սպասողներին այժմ անհանգստացնում է ոչ միայն վիրուսով վարակվելու հավանականությունը, այլևս երկօրյա սովը. նրանք ուշադրության չի արժանանում:
Մի խումբ հայեր չեն կարողանում Մոսկվայից վերադառնալ հայրենիք
Մի խումբ հայեր չեն կարողանում Մոսկվայից վերադառնալ հայրենիք
Опубликовано Ազատություն ռադիոկայան Четверг, 2 апреля 2020 г.