«Միսս Անգլիա-2019» ճանաչված 24-ամյա Բխաշա Մուկհերջին որոշել է վերադառնալ բժշկի մասնագիտությանը՝ կորոնավիրուսյան ախտի դեպ պայքարում կոլեգաներին օգնելու համար։ Մինչ գեղեցկության մրցույթը նա կրտսեր բժիշկ էր աշխատում, հաղթանակից հետո որոշ ժամանակ նա շարունակում էր աշխատել Լինքոլնշիր կոմսության հիվանդանոցում, բայց հետո հրաժարվել է բժշկական կարիերայից և սկսել է հումանիտար առաքելությամբ ճամփորդել աշխարհում։
Սակայն նրա՝ Հնդկաստանի կողմից Coventry Mercia Lions Club-ի բարի կամքի դեսպան դառնալուց 4 շաբաթ անց կորոնավիրուսն արագ տարածում է ստացել Մեծ Բրիտանիայում։
Մուկհերջին սկսել է հաղորդագրություններ ստանալ նախկին կոլեգաներից՝ վիճակի վատթարացման շուրջ, և որոշել է վերադառնալ աշխատանքին։
«Ուզում էի տուն վերադառնալ ու միանգամից աշխատանքի անցնել։ Ես զգացի՝ դրա համար եմ սովորել, ու հիմա լավագույն ժամանակն է այդ ոլորտի մասը դառնալու համար։ Ես գիտեմ՝ կարող եմ օգնել»,- նշել է գեղեցկուհին։