Միջմարզային սահմանները բացվում են, բայց հասարակական տրանսպորտը չի աշխատելու․ պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն բացվում են միջմարզային սահմանները, սակայն տեղաշարժի ու տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ սահմանափակումները մնում են։ Նաև հանվել են որոշ տեսակի գործունեության վերաբերյալ առկա սահմանափակումները։ Հիմնականում դա վերաբերում է մշակող արդյունաբերությանը, առևտրին, ավտոմեքենաների վերանորոգմանը, կենցաղային և կապ ապահովող տեխնիկայի վերանորոգումը և մի շարք այլ ոլորտներ։

Այս ամենն աշխատելու է մի պամանով․ սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանման ու զեկուցման։ Անհրաժեշտ է 20 քառ․ մետր մակերեսում պահպանել սոցհեռավորություն՝ յուրաքանչյուր անձի համար 8 քառ․ մետրից ոչ պակաս, իսկ մինչև 20 քառ․ մետրի դեպքում չի թույլատրվում միաժանամակ երկու անձից ավելի ներկա լինել։

Այսպես, եթե աշխատանքային տարածքը փոքր է ու հնարավոր չէ պահպանել սոցհեռավորությունն աշխատակիցների միջև, ապա պետք է հերթափոխային աշխատանք սահմանվի, իսկ յուրաքանչյուր հերթափոխից հետո տարածքն ախտահանվի։

Գործատուն չի կարող պարտադրել աշխատանքի ներկայանալ ռիսկային խմբի ախատակցին՝ 65 տարեկանից բարձր, քրոնիկ մի շարք հիվանդություններով մարդկանց։ Նման դեպքում անհրաժեշտ է աշխատանքը հեռավար կազմակերպել, իսկ եթե դա անհնարին է, պահպանել օրենքով աշխատողի իրավունքները։

Понравилась статья? Поделиться с друзьями: