«Միշտ երազել եմ, որ հարսանիքս․․․»․ Արուսիկ Տիգրանյան

Անկրկնելի յուրահատկության տեր լրագրողուհի և հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը հրաշալի կադրեր է զետեղել իր հարսանեկան արարողությունից՝ հուզառատ մակագրությամբ։

«Միշտ երազել եմ՝ հարսանիքս նկարահանվի իրական պահերով և էմոցիաներով՝ չպարունակելով արհեստական ժպիտներ ու բեմադրություն»,- գրել է նա։ Արուսիկը նշել է՝ հրաշալի կադրերի հեղինակը Սարգիս Մկոյանն է, որի հետ գեղեցկուհի լրագրողուհին ծանոթ է բազում տարիներ՝ դեռևս Pink TVի ժամանակներից։

Հրաշալի կադրերում Արուսիկը և ամուսինը՝ Հարութը, չափից դուրս գեղեցիկ են։ Երջանկությունը դուրս է թռչում նրանց աչքերից։ Հրաշալի կադրերը, պարզապես, անհնար է առանց հուզմունքի նայել։ Իրապես, ամեն պահի մեջ կա գեղեցիկ էմոցիա։ Գեղեցկուհին անկեղծացել է նաև նախահարսանեկան գնումների վերաբերյալ․ «Ի դեպ, հարսի զգեստս գտել եմ հարսանիքից ընդամենը երկու օր առաջ»։

Խոսքը վերաբերում է, հավանաբար, գլխավոր զգեստին՝ շքեղագույն մեծ ծավալուն փեշով և երկար ժանյակապատ քողով, որն իսկական արքայադստեր է վերածում Արուսիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями: